կարևոր
1210 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-15 22:15

3-րդ զորամիավորումում անցկացվել է դաշտային երթ

3-րդ զորամիավորումում անցկացվել է դաշտային երթ

3-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մայիսի 14-ին կատարել են դաշտային երթ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի, անձնակազմը հանձնել է նորմատիվ վարժությունների ստուգարք:

Ամրակցված սպառազինության ու ռազմական տեխնիկայի տիրապետման հմտություններն ու պատրաստվածության աստիճանը գնահատվել է բարձր: