կարևոր
1728 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-15 23:02

22 կգ կշռող 85-ամյա կինն ապաքինվել է կորոնավիրուսից

22 կգ կշռող 85-ամյա կինն ապաքինվել է կորոնավիրուսից

Հնդկաստանում 85-ամյա վարակակիրը, որի քաշը հազիվ գերազանցում է 20 կիլոգրամը, կորոնավիրուսով վարակվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, գրում է The Hindu-ն, հաղորդում է РИА Новости-ն։

Ապրիլի վերջին կնոջ մոտ ախտորոշվել է COVID-19-ը, հիվանդությունն ընթացել է թեթև ձևով, քանի որ, ինչպես հայտնել են բժիշկները, նա խրոնիկ հիվանդություններ չի ունեցել։ 12 օր բուժում ստանալուց հետո մասնագետները ապաքինված կնոջը տուն են ուղարկել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 4,3 մլն մարդ, մոտ 295 հազար մարդ մահացել է: