կարևոր
1803 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-15 21:48

Կորոնավիրուսով վարակված անձանցից ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 35 քաղաքացի

Կորոնավիրուսով վարակված անձանցից ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 35 քաղաքացի

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 690-ը ունեն թոքաբորբ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կորոնավիրուսով վարակված անձանցից ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 35-ը, ծանր վիճակում՝ 65-ը և 11 քաղաքացի միացված է թոքերի արհեստական շնչառության սարքի»,- ասել է Թորոսյանը;

Նրա խոսքով՝ վարակվածների թվի աճին զուգընթաց թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվն աճում է, սակայն ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հարաբերականորեն կայուն է, ինչը լավ ցուցանիշ է։

«Թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվն էլ է տատանվում 10-ի շուրջ, դրանից ավելին չենք ունեցել, այսինքն՝ 11-ը ամենամեծ թիվն է, որ  երբևէ ունեցել ենք»,- ասել է նախարարը։

Հայաստանում մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած: