28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Չորրորդ զորամիավորման N զորամասի հրաձգային վաշտը մայիսի 13-ից 14-ն անցկացրել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զորավարժության նպատակը պաշտպանության կազմակերպման և հարձակողական մարտի ընթացքում զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումն էր:
Անձնակազմը, մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում, ցուցաբերել է բարոյահոգեբանական ու ֆիզիկական բարձր պատրաստություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները: