կարևոր
1649 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-15 22:02

ԶԼՄ-ները հայտնել են Apple-ի եւ Cisco-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Չինաստանի պլանների մասին

ԶԼՄ-ները հայտնել են Apple-ի եւ Cisco-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Չինաստանի պլանների մասին

Չինաստանը, ի պատասխան Huawei-ի համաշխարհային միկրոսխեմաների արտադրողներից կիսահաղորդիչների մատակարարումների արգելափակման ԱՄՆ-ի պլանի, պատրաստ է ընդունել մի շարք հակամիջոցներ, ներառյալ այնպիսի ամերիկյան ընկերությունների դեմ սահմանափակումներ, ինչպիսիք են Apple-ը, Qualcomm-ը եւ Cisco-ն, հաղորդում է Global Times պարբերականը՝ վկայակոչելով Չինաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին, հաղորդում է РИА Новости-ն։

Ավելի վաղ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը հայտարարել էր արտահանման կանոնի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք «ռազմավարական կերպով ուղղված են Huawei-ի կողմից կիսահաղորդիչների ձեռքբերման դեմ, որոնք ԱՄՆ-ի որոշակի ծրագրային ապահովման եւ տեխնոլոգիաների ուղղակի արդյունք են»: