24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երեւան։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
«Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երեւան։
Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 232 քաղաքացի։
Մայիսի 14-ին իրականացված հատուկ չվերթով Հայաստան է տեղափոխվել արտերկրում կրթություն ստացող եւ դասընթացների մասնակցող ՊՆ անձնակազմի 320 ներկայացուցիչ։
Առաջիկայում կազմակերպվելու է նաեւ զորակոչի ենթակա անձանց տեղափոխումը»,-նշված է հայտարարությունում։