կարևոր
1756 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-15 18:44

Ավստրիան պլանավորում է կինոթատրոնները բացել հուլիսի 1-ից

Ավստրիան պլանավորում է կինոթատրոնները բացել հուլիսի 1-ից

 Ավստրիայում կինոթատրոնների բացումը պլանավորվում  է հուլիսի 1-ին: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը: գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով, մայիսի 29-ից կթույլատրվեն մշակութային միջոցառումներն առավելագույնը 100 հոգու, հուլիսի 1-ից՝ 250 հոգու մասնակցությամբ:

Միջոցառումները պետք է անցկացվեն մի շարք պահանջներ ապահովելու դեպքում՝ պաշտպանիչ դիմակների կրում, նվազագույն մեկ մետր սոցիալական հեռավորության պահպանում: Նախարարը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ին արդեն կարող են միջոցառումներ անցկացնել մինչև 500 հոգու մասնակցությամբ, կրկին անվտանգության կանոնները պահելով:

Ավստրիան ապրիլի 14-ից սկսել է մեղմել սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի պատճառով: