կարևոր
2247 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-15 17:45

Մանկապարտեզները կբացվեն ոչ թե մայիսի 18-ից, այլ մայիսի 20-ից. Երեւանի քաղաքապետի խոսնակ

Երեւանում մանկապարտեզները կբացվեն ոչ թե մայիսի 18-ից, ինչպես երեկ հայտարարել էր ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, այլ մայիսի 20-ից:

Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հարգելի քաղաքացիներ,

հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից:

Տարվող աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»: