24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին:
Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Առաջնության վերսկսման հստակ օրը հունիսի 21-ն է:
Ավելի վաղ լուրեր կային, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը դադարից հետո չի վերսկսվի և երկրի չեմպիոն կհռչակվի «Զենիթ»-ը, որն այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարն է:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մյուս հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների: Այժմ ռուսական Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Ռուսաստանի առաջնությունում Սոչի քաղաքի համանուն թիմում են հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Էրիկ Վարդանյանը և Ալեքսանդր Կարապետյանը, իսկ Եկատերինբուրգի «Ուրալ»-ում է խաղում Վարազդատ Հարոյանը: