կարևոր
949 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-15 16:02

Ընտանիքն առողջ և համերաշխ հասարակության հիմքն է․ Արման Թաթոյանի ուղերձը՝ Ընտանիքի միջազգային օրվա առիթով

Ընտանիքն առողջ և համերաշխ հասարակության հիմքն է․ Արման Թաթոյանի ուղերձը՝ Ընտանիքի միջազգային օրվա առիթով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա առիթով։ Ինչպես հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում ասված է․

«Ընտանիքն առողջ և համերաշխ հասարակության հիմքն է:

Մարդու ներդաշնակության և երջանկության գրավական է այն ընտանիքը, որտեղ կա արժանապատվության ու իրավունքների նկատմամբ փոխադարձ հարգանք։

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի երեխան մեծանա ընտանիքում, ընտանիքում վայելի անհոգ մանկությունը և ստանա լիարժեք դաստիարակություն։

Շնորհավոր ընտանիքների միջազգային օրը»։