24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Միլանում նախօրեին տեղացած հորդառատ անձրևները լուրջ վնաս են հասցրել Միլանին, հեղեղվել են փողոցները, դադարեցվել է տրանսպորտի աշխատանքը:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սևեզո գետը դուրս է եկել հունից, և հեղեղը տևել է մոտ հինգ ժամ: Ավելի փոքր Լամբորո գետը հունից դուրս չի եկել, սակայն ջրի մակարդակի բարձրացումը հասել է առավելագույնին:
Հրշեջ փրկարարները օգնության ահազանգ են ստացել շուրջ 100 անգամ: Եվս 100 զանգ դեռ ուսումնասիրվում է:
Ջրհեղեղի հետևանքով տեղական մետրոյի մեկ գծի գնացքների աշխատանքը դադարեցվել է: Ուղևորները տեղափոխվում են հատուկ ավտոբուսներ: Կրճատվել կամ փոխվել են տրամվայների ու ավտոբուսների ուղերթները: Նիգուարդա թաղամասում ջրածածկ է եղել մի քանի փողոց: Հաղորդվում է հոսանքի մատակարարման խափանումների մասին: