կարևոր
1357 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-15 13:55

Աշոտ Ղուլյանը պարզաբանել է պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառը

Աշոտ Ղուլյանը պարզաբանել է պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորական մանդատից։

Այս մասին Ղուլյանն ասաց ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով մանդատից հրաժարվելու փաստին։

«Որոշումը երեկ չի կայացվել, այն ավելի վաղ է եղել, ուղղակի հրապարակվել է երեկ, այստեղ պետք չէ ինչ-որ բաներ փնտրել։ Ովքեր հետևել են մեր նախընտրական քարոզարշավին, բոլոր հանդիպումների ժամանակ ասել եմ, որ հաջորդ գումարման խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, ես չեմ լինի։ Այս հանգամանքը կապված է եղել այն պատճառով, որ խորհրդարանական գործունեության մեջ սերնդափոխությունը պետք է միշտ լինի»,- նշեց Ղուլյանը։

Մայիսի 14-ին նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման միջոցով Աշոտ Ղուլյանը հայտնել էր, որ հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը։