12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանում սահամանափակված կմնան հյուրանոցային և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունները, հյուրանոցային ծառայությունները կթույլատրվեն միայն հյուրերի հաշվառման ռեգիստր վարելու նախապայմանով: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով չարգելված տնտեսական գործունեության տեսակներում անվտանգության նոր կանոնները:
«Մայիսի 18-ից թույլատրված տնտեսական գործունեության տեսակների համար պարետի որոշմամբ սահմանվել են գործունեության հատուկ կանոններ՝ ուղեցույցների տեսքով: Սակայն սահմանափակված կմնան որոշ գործունեության տեսակներ՝ մասնավորապես հյուրանոցային և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունները: Սակայն հյուրերի հաշվառման ռեգիստր վարելու նախապայմանով դրանց գործունեությունը սահմանափակված չի լինի: Հանգստյան տների գործունեությունը, այլ բնակատեղերի տրամադրման ծառայությունները նույնպես սահմանափակված չեն լինի»,-ասել է փոխնախարարը:
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Սակայն մայիսի 18-ից գործելու է հանրային տրանսպորտը: Հանվելու է տնտեսական մի շարք գործունեության տեսակների գործունեության արգելքը: Հանրային բաց տարածքներում դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ տարածքներում կրելը լինելու է պարտադիր: