կարևոր
1510 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-15 14:10

Բունդեսլիգայում մեկ խաղում կթույլատրվի 5 փոփոխություն կատարել

Բունդեսլիգայում մեկ խաղում կթույլատրվի 5 փոփոխություն կատարել

Գերմանական Բունդեսլիգայում ընթացիկ մրցաշրջանում կթույլատրվի մեկ խաղում 5 փոփոխություն կատարել: Այս մասին գրում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:

Նման որոշումը կապված է պանդեմիայի ընթացքում ֆուտբոլիստների դադարի և նրանց հնարավոր վնասվածքներից խուսափելու հետ:

Մայիսի 8-ին ՖԻՖԱ-ն թույլատրել է մեկ խաղի ընթացքում 5 փոփոխություն կատարել:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ին նման առաջարկով դիմել էր անգլիական Պրեմիեր լիգան:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դեռևս դադարեցված են եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններ, բացառությամբ` Բելառուսի առաջնության:

Կորոնավիրուսի պանդեմիայից հետո Գերմանիայի առաջնությունն առաջինն է, որ վերսկսվում է: Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 16-ին, որտեղ կմրցեն «Բորուսիան» և «Շալկեն»: Լիգայի կազմակերպիչները նպատակ ունեն առաջնությունն ավարտել հունիսին:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Բունդեսլիգան դադարեցվել էր մարտի 13-ին: Թիմերն արդեն մեկ շաբաթ մարզումներ են անցկացնում: