կարևոր
1207 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-15 12:49

Գեղարքունիքի մարզում կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում 2020 թվականի մայիսի 15-ի դրությամբ կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան:

Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Մարտին Պետրոսյանը, 9 570 հեկտար կազմում են գարնանացան գարու, 1 500 հեկտար՝ կարտոֆիլի, 348 հեկտար՝ կերային մշակաբույսերի, 280 հեկտար՝ ցորենի, 48 հեկտար՝ հնդկացորենի ցանքերը:

«Մայիսի երկրորդ տասնօրյակից, արեւոտ  ու տաք եղանակների շնորհիվ գարնանացանը մարզում աստիճանաբար թափ է առնում: Համատարած սկսվել է կարտոֆիլի եւ բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքը, իսկ հացահատիկի ցանքն աստիճանաբար տեղափոխվում է դեպի բարձրադիր գոտիներ: Ամենայն հավանականությամբ, գարնանացանը կավարտվի մայիսի վերջերին»,-ներկայացրեց բաժնի պետը: