Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 424 հաստատված դեպք, որից առողջացել է 186 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 9 է»: