01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Սլովենիայի կառավարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կառավարությունը հեռավար նիստի ժամանակ հայտարարել է, որ համավարակային իրավիճակը հաղթահարել են: Հանրային առողջության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն, բնակչության շրջանում կորոնավիրուսի տարածումը նվազել է»,- հայտնել է կառավարությունը:
Վերջին տվյալներով, Սլովենիայում ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 66 հազար թեստավորում: Երկրում հաստատված դեպքերի թիվը կազմում է 1465, որից մահացել է 103-ը: Վերջին օրը կորոնավիրուսի ախտորոշում հաստատվել է ընդամենը մեկ քաղաքացու մոտ:
Կառավարության որոշմամբ հնարավոր է դառնում Սլովենիայի սահմանը հատել Ավստրիայից, Իտալիայից և Հունգարիայից, ինչպես նաև օդանավակայանի բացումը անվտանգության կանոնների պահպանմամբ: Սլովենիա ժամանող այն քաղաքացիները, որոնք չունեն մշտական կացության իրավունք պարտավորված են լինելու կարանտինի մեջ գտնվել 14 օր: Մայիսի 18-ից երկրում կբացվեն սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները, առևտրի կենտրոնները: