24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Չինաստանում 2020 թվականի ապրիլին առաջին անգամ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի աճ՝ 3.9 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Չինաստանում ապրիլին հանքարդյունաբերության արտադրությունն ունեցել է 0.3 տոկոս աճ, վերամշակող արդյունաբերությունը՝ 5 տոկոս աճ, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության ու մատակարարման աճը կազմել է 0.2 տոկոս: Տվյալներն արտացոլում են չինական խոշոր ընեկերությունների արտադրության պատկերը:
Չնայած դրան, հաշվի առնելով համավարակով պայմանավորված առաջին եռամսյակի կտրուկ անկումը, ընթացիկ տարվա 4 ամսվա տվյալներով արդյունաբերական արտադրանքի ոլորտը 4.9 տոկոս անկում է ունեցել՝ համեմատած 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ: