կարևոր
1125 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-15 09:27

Մայիսի 15-ը պատմության մեջ

Մայիսի 15-ը պատմության մեջ

Մայիսի 15, տարվա 135-րդ (նահանջ տարիներին՝ 136-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 230 օր։

1446 թ. — մահացել է Թովմա Մեծոփեցին, հայ պատմիչ, եկեղեցական ու մշակութային գործիչ (ծն. 1378 թ.)։

1811 թ. — Պարագվայը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։

1904 թ. — ռուսական «Ամուր» ականակիր նավը խորտակեց ճապոնական «Խացուսե» և «Յասիմա» հածանավերը։

1905 թ. — հիմնադրվեց ամերիկյան Լաս Վեգաս քաղաքը։

1919 թ. — Հույն-թուրքական պատերազմների ժամանակ հունական զորքերը ազատագրեցին Զմյուռնիա քաղաքը։

1928 թ. — «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմում առաջին անգամ հանդես եկավ սիրված մուլտհերոս Միկի Մաուսի կերպարը։

1935 թ. — շահագործման հանձնվեց Մոսկվայի մետրոպոլիտենը, որն ունի մոտ 300 կմ երկարություն։

1940 թ. — ստեղծվեց ՄաքԴոնալդս ընկերությունը։