կարևոր
1923 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-15 22:42

Դանիել Ռիկիարդոն հաջորդ մրցաշրջանում հանդես կգա «Մակլարենում»

Դանիել Ռիկիարդոն հաջորդ մրցաշրջանում հանդես կգա «Մակլարենում»

 «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Դանիել Ռիկիարդոն հաջորդ մրցաշրջանում հանդես կգա «Մակլարենում»: Այս մասին գրում է BBC-ն:

Ռիկիարդոյի տեղափոխությունը «Մակլարեն»-ը կապված է «Մակլարեն»-ի ավտարշավորդ Կարլոս Սայնսի տեղափոխության հետ, ով այսուհետև հանդես կգա «Ֆերարիում»:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ «Ֆորմուլա-1-ի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելի հեռանալուց հետո «Ֆերարին» նրան փոխարինող է գտել և նրան կփոխարինի իսպանացի ավտոարշավորդ Կարլոս Սայնսը: Վերջինս «Ֆորմուլա-1-ում» է 2015 թվականից և նախորդ մրցաշրջանում «Մակլարենի» կազմում գրավել է 6-րդ տեղը:

Կորոնվիրուսի պանդեմիայի պատճառով այս տարի չեղարկվել են «Ֆորմուլա-1»-ի մի շարք Գրան պրիներ, և դեռևս հայտնի չէ, թե երբ թիմերը նորից սկսեն պայքարը: