կարևոր
1442 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-14 23:52

Արցախում կատարված ևս 33 թեստի պատասխան բացասական է

Արցախում կատարված ևս 33 թեստի պատասխան բացասական է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը չի հաստատվել: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Բոլոր 33-ն էլ նախօրեին հաստատված օջախի կոնտակտավոր անձիք են։

Տեղեկացնենք, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել է 63 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխան, որոնց մոտ վարակը չի հաստատվել»։