«Գառնի» արգելոց-թանգարանի վարիչ Վահե Իսպիրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
«Հարգելի գործընկերներ, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը մայիսի 18-ից բաց է լինելու այցելուների համար։ Առայժմ աշխատանքային ժամերը 9:00-18:00:
Աշխատակիցներն ապահովված են դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ միջոցներով։ Հուշարձանի տարածքը ախտահանվում է ամեն օր»։