կարևոր
1252 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-14 23:05

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 27,4 հազարի

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 27,4 հազարի

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 27,4 հազարի, մեկ օրում մահացել է 351 մարդ, հաղորդում է առողջապահության նախարարությունը:

«Մարտի 1-ից COVID-19-ի հետևանքով մահվան 27 425 դեպք է գրանցվել», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հիվանդանոցներում մահացել է 17 224 մարդ, իսկ ծերանոցներում՝ 10 201 մարդ։

Ֆրանսիան մայիսի 11-ին սկսել է վերացնել սահմանափակումները: Սկսեցին բացվել դպրոցները, հագուստի խանութները, վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները, գրախանութները։ Սակայն սրճարանները, բարերը, ռեստորանները, կինոթատրոնները շարունակում են փակ մնալ։

Կորոնավիրուսային վարակով հոսպիտալացվածների թիվը երկրում շարունակում է նվազել, եւ, հինգշաբթի տվյալներով, կազմում է 20 463 մարդ (մեկ շաբաթ առաջ այդ թիվը 23 208 էր): Վերջին օրվա ընթացքում հիվանդանոցներ են տեղափոխվել 542 նոր վարակակիրներ։

Համաճարակի սկսվելուց ի վեր հոսպիտալացվել է 97,8 հազար մարդ, որոնցից ավելի քան 17 հազարը գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում: Ավելի քան 59,6 հազար մարդ ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցներից։