16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են УАЗ 63232 և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի և Մասիսի հրվանդանոցների բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց գնալուց, հայտնելով, որ իրենք վթարի հետևանքով վնասվածքներ չեն ստացել:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել գազատար խողովակների 10-ից ավելի հենասյուներ, տապալել դրանք և հայտնվել դաշտում: