27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի թիմերը մարզումները վերսկսելուց հետո անցկացնում են նաև ընկերական հանդիպումներ:
Երևանի «Ալաշկերտը» մրցեց Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Թե՛ «Ալաշկերտը» և թե՛ «Արարատ-Արմենիան» մի քանի ընկերական հանդիպումներ են պլանավորել մինչև Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերի վերսկսվելը: Դեռևս հայտնի չէ, թե առաջնությունը երբ կշարունակվի:
Սակայն թիմերը մարզումների են վերադարձել մարտի 23-ին: