25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ հրապարակային զեկույց Տավուշի սահմանամերձ Բերքաբեր գյուղի գնդակոծության վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, բացառապես իրավապաշտպան աշխատանք իրականացնելով՝ Պաշտպանն արձանագրել է վնասվածքների բազմաթիվ հետքեր գյուղի բնակիչներից մեկի տանը: Փաստահավաք աշխատանքները վկայում են, որ կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով:
Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ Հայաստանի իրավասու պետական մարմիններին ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: