կարևոր
1685 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-14 21:19

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է

Ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, մեկնարկել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Սակայն դատական նիստը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով, հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 9-ին՝ ժամը 13:30-ին։

Հիշեցնենք, որ Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները անզգուշությամբ չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով, որոնք առաջացրել են ծանր հետեւանքներ: Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել նույն գործողությունները կատարելուն օժանդակելու համար:

Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունել, իսկ մեղադրվում են այն բանի համար, որ օժանդակել են, որպեսզի Հրայր Թովմասյանն ընտրվեր Սահմանադրական դատարանի նախագահ հին Սահմանադրության համաձայն, որպեսզի պաշտոնավարեր մինչեւ 65 տարեկանը: