կարևոր
1995 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-14 20:52

Բաբկեն Թունյանն անդրադարձել է վերջին օրերին իր արած ու շահարկումների տեղիք տված հայտարարություններին

Բաբկեն Թունյանն անդրադարձել է վերջին օրերին իր արած ու շահարկումների տեղիք տված հայտարարություններին

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր` Բաբկեն Թունյանն անդրադարձել է վերջին օրերին իր արած ու շահարկումների տեղիք տված հայտարարություններին: Նա նշել էր, որ սոցիալական աջակցության 9-րդ ծրագրով նախատեսված է եղել, որ աջակցություն պետք է ստանան խոցելի խմբերը, սակայն նրանց հետ միասին աջակցություն են ստացել մարդիկ, որոնք իրենց բանկային հաշիվների վրա ունեցել են 20 միլիոն դրամից ավելի ավանդ: Դա թույլ է տալիս ենթադրել, որ խախտվել է բանկային գաղտնիքը:

Պատգամավորը նշել է, որ յուրաքանչյուր անձի ունեցած ավանդի մեծությունը, նրա հաշիվների շարժը, նրա վերցրած վարկերի ծավալը հանդիսանում է բանկային գաղտնիք, բայց ամփոփ տվյալներ պետական մարմիններն ու լրագրողները հարցման միջոցով կարող են ստանալ:

Նա նաեւ հանդես է եկել հայտարարությամբ՝ խոսելով իր արտահայտությունների ու հասարակության շրջանում դրանց ընկալման մասին:

«Ինչ վերաբերում է իմ հայտարարությանը, ովքեր չեն հասկանում, խոսքը վերաբերում է ոչ թե այն մարդկանց, ովքեր էդպես մտածում են, այլ նրանց, որոնք միտումնավոր մեղադրանք են հնչեցնում գործող իշխանությունների հասցեին, խոսքը վերաբերում է կոնկրետ էն մարդկանց, ովքեր անում են միտումնավոր: Նշածս բացատրությունից հետո, եթե մեկը կապացուցի, որ սխալ եմ ասում, էդ ժամանակ եթե ապացուցեն, կընդունեմ, որ սխալ եմ, եթե մարդն այս ամենից հետո անում է հայտարարություններ՝ շահեր հետապնդելով, խոսքս վերաբերում է նրանց, ոչ թե բոլոր քաղաքացիներին:

Ինչ վերաբերում է գործընկերներին, որ առանձին հոլովակներ են նկարում, ես խոստացել եմ իմ ժամանակը չծախսել այնպիսի թեմաների վրա, որոնք կառուցողական արդյունքի չեն տանում, մեր հարկատուների փողերը, որոնցով վճարվում ենք՝ որպես ԱԺ պատգամավորներ, օգտագործելու եմ կառուցողական նպատակների համար, իսկ էն մարդիկ, ովքեր ընկալել են այնպես, ինչպես ասում են, իրենցից ներողություն եմ խնդրում, ես չէի կարող մեր հասարակության անդամների մեծ մասին վիրավորել»: