29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Միջազգային օլիմպիական կոմիտեն 800 միլիոն դոլար է տրամադրել կորոնովիրուսի պանդեմիայի հետևանքների վերացման և ՕԽ-ի հետաձգման համար: Այս մասին հայտնում են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ լուրեր կային, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել, եթե անգամ կորոնավիրուսի պատվաստանյութը չգտնվի:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: