կարևոր
1838 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-14 19:54

Դանակահարություն՝ Գեղարքունիքի մարզում․ Գավառի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Մայիսի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Գավառի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին համապատասխան արձանագրություններ, զրուցեցին բժշկի, նաև տուժողի հետ: Երիտասարդը վստահեցնում էր, թե վերքը ստացել է ընկնելու հետևանքով: Սակայն վնասվածքի բնույթն այլ բան էր հուշում, և նրա հայտարարությունը ոստիկաններին հավատ չներշնչեց:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից մոտ մեկ ժամ անց պարզվեց, որ Ծաղկաշեն-Գավառ ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է համագյուղացին` Ծաղկաշեն գյուղի 22-ամյա մի բնակիչ:
Ժամը 20.30-ի սահմաններում կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Գավառի բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ դանակը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: