կարևոր
945 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-14 19:18

Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը. Երևանի մի շարք թաղամասերում և Արարատի մարզի որոշ համայնքներում ջուր չի լինի

Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը. Երևանի մի շարք թաղամասերում և Արարատի մարզի որոշ համայնքներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հորդ անձրևների հետևանքով առաջացած հողի սողքից այսօր վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը: Վեոլիա Ջուր ընկերության մասնագետները ձեռնարկել են միջոցներ վթարը վերացնելու համար առանց ջրատարի կանգառի: Սակայն դա չի հաջողվել ջրի բարձր ճնշմամբ ու վթարված հատվածի մեծությամբ պայմանավորված: Հնարավոր չի եղել նաև ապահովել խողովակաշարի շահագործումը մինչև վաղը, ինչպես արդեն հայտարարվել էր՝ հետագայում ավելի խոշոր տեխնիկական խնդրի առջև չկանգնելու համար:

Նշված հանգամանքներից ելնելով, ընկերությունը ստիպված է անմիջապես սկսել ջրատարի վերանորոգումը, որով պայմանավորված ս.թ. մայիսի 14-ին ժամը 20.00-ից մինչև մայիսի 15-ը ժամը 20.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևան քաղաք

Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ.Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Գորգագործների, Գործարանային, Թաթիկ Սարյան, Եսայան, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասեր և Արտաշատի խճուղի։ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Արարատի մարզ

Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ: