կարևոր
1234 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-14 18:55

Բացահայտվել է Աբովյան քաղաքում կատարված կողոպուտի դեպքը

Բացահայտվել է Աբովյան քաղաքում կատարված կողոպուտի դեպքը

 2020 թվականի մայիսի 7-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մայիսի 7-ին` ժամը 21:50-ի սահմաններում, անհայտ անձն ապօրինի մուտք է գործել իրեն պատկանող Աբովյան քաղաքում գտնվող բնակարան և գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր՝ պատճառելով գույքային վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ (կողոպուտ) հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացին ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական  գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ.: 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Աբովյան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նշված հանցավոր արարքը առերևույթ կատարելու համար։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է: