27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայաստանում հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակների ոչ թե կրման, այլ առկայության: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին:
«Արդեն իսկ հնչած տարբեր կարծիքներից, կարծում եմ, որ խնդիրը այլ ձևակերպում ստացավ: Եվ փաստացի, ոնց որ թե այլ լուծման ենք գնում: Այսինքն, ոչ թե հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակների կրման, այլ առկայության»,-ասաց Ավինյանը:
Պարետը նկատեց՝ պահանջը մայիսի 18-ից դնելու պատգամավորի առաջարկը խելամիտ է, և հենց այդպես էլ կարվի:
Հանրային տրանսպորտում դիմակ դնելու պահանջը կգործի մայիսի 18-ից:
Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: