12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կհետևեն ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց տեղաշարժին: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին՝ ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:
«Հայաստանի Հանրապետությունը բաժանվելու է 119 շրջանների, որոնցում գործելու են մեկական ոստիկանության ու ԱԻՆ աշխատակիցների խմբեր, որոնք պետք է ստուգեն ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց ինքնամեկուսացման փաստը և համակարգին ազդանշան տան»,- ասաց Ավինյանը:
Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: