կարևոր
1340 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-14 19:05

«Ռոման» պատրաստ չէ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար վճարել «Արսենալի» պահանջած գումարը

«Ռոման» պատրաստ չէ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար վճարել «Արսենալի» պահանջած գումարը

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը պատրաստ չէ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար վճարել այնքան, որքան պահանջում է «Արսենալ»-ը: Այս մասին գրում է The Sun-ը:

«Զինագործները» Մխիթարյանի համար պահանջում են 15 միլիոն եվրո, սակայն «Ռոմա»-ն պատրաստ չէ հայ կիսապաշտպանի համար վճարել պահանջված գումարը:

Ավելի վաղ լուրեր կային, թե Մխիթարյանն իր գործակալին հայտնել է, որ ինքն ուզում է մնալ Հռոմում, և Ռայոլան պետք է բանակցի «Արսենալ»-ի հետ: Հայ կիսապաշտպանին դուր է գալիս աշխատանքը մայրաքաղաքային ակումբում և մարզիչ Ֆոնսեկայի հետ:  

Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և վերսկսվելու հստակ ժամկետներ չկան, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:        

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: