18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը կոչ արեց հնարավորության դեպքում աշխատանքը շարունակել հեռավար ռեժիմով: Այս մասին Ավինյանն ասաց մայիսի 14-ին Ազգային ժողովում` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:
«Ուզում եմ ևս մեկ անգամ բոլոր գործատուներին, որոնք հեռավար ռեժիմով իրականացնում են իրենց աշխատանքը, կոչ անել շարունակել հեռավար ռեժիմով իրականացնել աշխատանքները, որովհետև իրականում վարակը դեռ առկա է և տարածվում է: Եթե կա հնարավորություն, աշխատանքը կազմակերպել հեռահար, մենք կոչ ենք անում՝ դա հենց այդպես անել»,- ասաց Ավինյանը:
Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: