կարևոր
1801 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-14 16:15

ՌԴ մշակույթի նախարարը ապաքինվել է կորոնավիրուսից

ՌԴ մշակույթի նախարարը ապաքինվել է կորոնավիրուսից

Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, ով վարակվել էր կորոնավիրուսով, ապաքինվել է: Այս մասին հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Աննա Ուսաչևան. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բժիշկները նրան դուրս են գրել, նախարարը աշխատավայրում է, իրեն լավ է զգում: Ուրախությամբ նշենք, որ հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել: Գրեթե երեք շաբաթվա ընթացքում նա աշխատել է տնից»,-հայտնել է նա:

Այն, որ նախարարը վարակվել է կորոնավիրուսով, հայտնի է եղել մայիսի 6-ին:

Կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնել էր նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Կորոնավիրուսով վարակվել է նաև ՌԴ քաղաքաշինության նախարար Վլադմիր Յակուշևը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 12-ին ևս հայտնել էր իր ախտորոշման մասին: Կորոնավիրուսի դրական արդյունքներ ունեցել են նաև  դումայի որոշ պատգամավորներ: