կարևոր
2473 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-14 16:21

Չինաստանից ներկրվում է վարակի դեմ պայքարի պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը

Չինաստանից ներկրվում է վարակի դեմ պայքարի պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը

Չինաստանից արդեն երրորդ հատուկ չվերթով Հայաստան է ներկրվում կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտնեց փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:

«Այսօր Պաշտպանության նախարարության կողմից իրականացված և Արտաքին գործերի նախարարության ջանքերով երրորդ թռիչքն է իրականացվում Չինաստանից, որով ապահովում ենք տարբեր սարքավորումներ և թեստերի արտադրության համար ռեագենտների վերջին խմբաքանակը»,-ասել է Ավինյանը:

Չինաստանից երկրորդ հատուկ չվերթն իրականացվել է ապրիլի 15-ին:

Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: