կարևոր
1079 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-14 15:27

Իսլանդիայի իշխանությունները նշել են զբոսաշրջիկների համար երկիրը բացելու ժամկետները

Իսլանդիայի իշխանությունները նշել են զբոսաշրջիկների համար երկիրը բացելու ժամկետները

Իսլանդիայի իշխանությունները ծրագրում են երկիրը զբոսաշրջիկների համար բացել հունիսի 15-ից ոչ ուշ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իսլանդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 802 է, որից 1780-ն ապաքինվել է, 10 մարդ՝ մահացել: Ներկայում բուժում է ստանում 12 մարդ: Վերջին շաբաթում վարակի նոր դեպքեր չեն գրանցվել՝ չնայած թեստավորման թվի ավելացմանը:

Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը հայտարարել է, որ օտարերկրյա զբոսաշրջիկների համար երկիրը կբացեն հունիսի 15-ից ոչ ուշ: Երկիր ժամանողների համար երկշաբաթյա կարանտինը կհանվի, սակայն այցելողները պարտավորված կլինեն թեստ հանձնել: Թեստի արդյունքները պարզ կլինեն նույն օրը:

Վարչապետը նշել է, որ զբոսաշրջիկների համար գլխավոր խնդիրը կլինի ճանապարհը, որովհետև բազմաթիվ ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները և պլանավորում են վերականգնել հուլիսից ոչ շուտ: