կարևոր
1647 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-14 14:37

Այս վիրուսը երկար է մնալու մեզ հետ. Գիորգի Գախարիա

Այս վիրուսը երկար է մնալու մեզ հետ. Գիորգի Գախարիա

Բոլորս պետք է հասկանանք, որ այս վիրուսը, ինչպես երևում է, երկար է մնալու մեզ հետ: Կառավարության նիստի ժամանակ նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` խոսելով կորոնավիրուսի հետևանքով մահացած 81-ամյա կնոջ մասին, հաղորդում է Aliq.ge-ն։

«Այս դժբախտ փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ համաճարակի դեմ ցանկացած պայքար՝ չի նշանակում վերջնական հետևություններ անել: Սա երկար պրոցես է և բոլորս պետք է հասկանանք, որ այս վիրուսը, ինչպես երևում է, երկար է մնալու մեզ հետ»,- հայտարարել է վարչապետը: