Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1808-ով՝ դառնալով 114 հազար 533: Այս մասին փաստում են Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացված են Իրանում կորոնավիրուսի մայիսի 14-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ։
Իրանում մահացածների թիվն ավելացել է 71-ով: Վարակի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 6 854, ապաքինվել` 90 539 մարդ:
Մինչ այժմ թեստավորվել է 643․772 անձ: