կարևոր
1193 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-14 14:18

Նախարարությունն աշխատում է կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան ունենալու ուղղությամբ

Նախարարությունն աշխատում է կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան ունենալու ուղղությամբ

ՀՀ առողջապահության նախարարությունը աշխատանքներ է տանում կորոնավիրուսից մահացած անձանց համար հատուկ պայմաններով դիահերձարան ունենալու ուղղությամբ: ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ե՞րբ են դիահերձելու կորոնավիրուսից մահացածներին:

«Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովմամբ թույլատրվում է իրականացնել դիահերձումը: Եվ ներկայումս Առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ՝ ունենալու նման պայմաններով և սարքավորումներով հագեցած դիահերձարան»,-ասաց Նանուշյանը:

Փոխնախարարի խոսքով՝ միայն այդ պարագայում արդեն կկարողանան լիարժեք ասել, որ անվտանգ պայմաններում կարող են իրականացնել դիահերձում: