16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
«Մայիսի 13-ին է թեստը եղել, թեստի արդյունքները բացասական են: Նախարարի ինքնազգացողությունը լավ է, ուղղակի ինքնամեկուսացված են և՛ նախարարը, և՛ նախարարության այլ աշխատակիցներ, քանի որ շփում են ունեցել վարակակիրների հետ»,- նշել է Մուրադյանը:
Ինքնամեկուսացման շրջանում նախարարը կշարունակի աշխատել հեռավար կարգով:
Կորոնավիրուսի թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը կոնտակտավորի կոնտակտավոր է: