27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ռուսաստանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 9974 նոր դեպք, մահացել է 93, ապաքինվել՝ 5527 մարդ։ Այս մասին հայտնում են տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է РИА Новости-ն։
«Մայիսի 2-ից ի վեր սա վարակման նոր դեպքերի ամենացածր օրական ցուցանիշն է: Վարակման դեպքերը երրորդ օրն անընդմեջ նվազում են․ վարակակիրների թիվը մայիսի 11-ին եղել է 11 656, մայիսի 12-ին՝ 10 899, իսկ 13-ին ցուցանիշը հասել է 10 028-ի»,-նշված է շտաբի հայտարարությունում։
Մեկ օրում Ռուսաստանի Դաշնությունում վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 4712, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 918, Սանկտ Պետերբուրգում՝ 460։
Համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 252 245-ի, հիվանդությունից մահացել է 2305, ապաքինվել՝ մոտ 53 000 մարդ։ Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երրորդ երկիրն է և հաջորդում է միայն ԱՄՆ-ին և Իսպանիային։