կարևոր
1221 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-14 13:31

Դատապարտյալները շաբաթական մեկ անգամ հանձնուք ստանալու հնարավորություն կունենան

Դատապարտյալները շաբաթական մեկ անգամ հանձնուք ստանալու հնարավորություն կունենան

 

Քրեակատարողական հիմնարկներում հանձնուքի փոխանցման առումով մեղմացումներ են կատարվել: Այդ մասին կառավարության նիստում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 

«Որոշակիորեն մեղմվել են սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում. մասնավորապես թույլ ենք տալու, որ շաբաթական մեկ անգամ մեկ անձի կողմից հանձնուք ստանալու հնարավորություն տրվի դատապարտյալներին: Համապատասխան միջոցառումներ կիրականացվեն, որից հետո նոր կթույլատրվի հանձնուքի տրամադրումը»,- ասաց նա: