կարևոր
1328 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-14 13:18

Վերջին օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը գրեթե նույն մակարդակի վրա է

Վերջին օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը գրեթե նույն մակարդակի վրա է

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 66-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Ներկայում բուժման մեջ է գտնվում  2 218 պացիենտ՝ հիվանդանոցներում և հատուկ վայրերում: Հիվանդների շրջանում ունենք 660 հոգի, որոնք ներկա պահին թոքաբորբ են տանում: 66 հոգի ծանր են, 33-ը՝ ծայրահեղ ծանր: 6 հոգի միացված է արհեստական շնչառության սարքին»,-ասել է Նանուշյանը:

Նա հիշեցրել է, որ մայիսի 11-ի դրությամբ հաստատված նոր դեպքերի թիվը 142 է: «Կարող եք նկատել, որ վերջին օրերի ընթացքում թիվը գրեթե այդ մակարդակի վրա է, սակայն, եթե համեմատենք ավելացող օրական աճի տեմպը, ապա այն դեռևս 5 տոկոսի շրջանակում է»,-նշել է փոխնախարարը:

Փոխնախարարը վստահեցրել է՝ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ավելի մեծ տեմպերով են շարունակվելու՝ կապված նաև նրա հետ, որ նոր հայտնաբերված դեպքերն օրեցօր ավելանում են:

Կառավարությունը  մայիսի 14-ի նիստում որոշում է կայացրել երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: