կարևոր
1819 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-14 12:59

Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացվել է

Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացվել է

Մայիսի 14-ի կառավարության հերթական նիստին ներկա չէր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր կան։ Տեղեկությունը մամուլի ասուլիսի ընթացքում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն էլ հայտնել է՝ կորոնավիրուսի դեպքերն արձանագրվել են 2 օր առաջ:

Արսեն Թորոսյանը թեստ է հանձնել: