կարևոր
1538 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-14 12:42

«+Video» ծառայություն. անսահմանափակ «YouTube» և «TikTok»՝ «X» սակագնային պլանի շրջանակում

«+Video» ծառայություն. անսահմանափակ «YouTube» և «TikTok»՝ «X» սակագնային պլանի շրջանակում

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ մինչև 2020թ. հունիսի 30-ը, ներառյալ, «X» կանխավճարային և հետվաճարային սակագնային պլանների, ինչպես նաև «և» սակագնային պլանի տարբերակ 2-ի շրջանակում «YouTube» և «TikTok» հավելվածներն օգտագործելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն սպառվում:

«+Video» ծառայությունը ներկայում հասանելի է և ավտոմատ ակտիվացված է վերոնշյալ սակագնային պլանների ակտիվ փաթեթ* ունեցող բաժանորդների համար:

Ծառայությունը թույլ կտա բաժանորդներին «YouTube» և «TikTok» հավելվածներում անսահմանափակ դիտել ու վերբեռնել տեսանյութեր և լսել երաժշտություն՝ որքան ցանկանան:

Ընկերության TikTok-ի պաշտոնական էջին միանալու համար հետևեք հղմանը՝ tiktok.com/@viva_mts: