Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 14-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը ПМН-2 տեսակի ուսումնական ական է, որը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին։