Կառավարության մայիսի 14-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կրկին արձանագրվել է 100-ից ավելի դեպք:
Նա նշել է, որ մարտ ամսին կար հաշվարկ, որ եթե իրադարձությունները զարգանան իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում կունենայինք 10 հազար մահ, սակայն համոզված չէին, որ այդ սցենարով կընթանա, հիմա էլ համոզված չեն դրանում:
«Ինչքան էլ մեր ռազմավարությունը լինի սահմանափակումներին չվերադառնալը, այդուհանդերձ, կարող է մենք ստիպված լինենք գնալ այդպիսի որոշման:
Կա մի պարագա, երբ դա տեղի կունենա, երբ որ սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք: Այսինքն եթե պարզվի, որ ՀՀ-ում կա 1500 հիվանդ, որոնք ասիմպտոմ չեն, մենք ստիպված կլինենք վերադառնալ սահմանափակումների ռեժիմին: Այսօրվա 2000-ից ավելի դեպքերից միայն 600-ն են, որ որեւէ բուժօգնության անհրաժեշտություն ունեն»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ այս պահին թոքային օդափոխության սարքին միացված ընդամենը 6 պացիենտ կա, իսկ Հայաստանում արդեն առկա է 100 այդպիսի սարք, եւս 70-ը գնման գործընթացում է: